Առաքում և վերադարձ

Մենք իրականացնում ենք առաքում ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ ՌԴ։

Պատվերի գրանցման ժամանակ կարող եք ընտրել առաքման տարբերակը։

Վերցնել խանութից

Ձեր պատվերը կարող եք ստանալ նաև՝ այցելելով մեր խանութ-սրահ, որի հասցեն է՝   Թումանյան 35, Երևան:

Աշխատանքային ժամերը՝  10:00-22:00, առանց հանգստյան օրերի։

Ստանալ առաքիչի միջոցով

Առաքիչի ծառայությունը գործում է Երևանի տարածքում։

Առաքման արժեքը Երևանի տարածքում

Առաքման հասանելիությունը Պատվիրած ապրանքի արժեքը մինչև 100 000֏ Ավելի քանի 100 000֏

Առաքման ժամկետը՞

Ժամկետ Առաքում ՀՀ-ում ,ՌԴ-ում
9:00 - 22:00 Անվճար

Առաքում ՀՀ-ում ,ՌԴ-ում

Մենք համագործակցում ենք առաքում իրականացնող լավագույն ընկերությունների հետ, ինչպիսիք են «СДЕК»-ը, «DHL»-ը, «FEDEX»-ը, «Հայփոստը»՝ առաքում ինչպես Հայաստանի այնպես էլ ՌԴ ցանկացած տարածաշրջան: Պատվերը գրանցելիս կարող եք ընտրել ձեզ առավել հարմար առաքման ընկերությունը: Գործում է վճարման ճկուն համակարգ: Կարող եք վճարել բանկային փոխանցումով, բանկային քարտով կայքում, ինչպես նաև վճարել կանխիկ ապրանքը ստանալիս:   Մանրամասներին կարող եք ծանոթանալ Վճարում բաժնում:

Առաքման արժեքը նշվում է պատվերի ձևակերպման էջում առաքման երկիրը ընտրելիս:

Վերադարձի պայմաններ

Դուք իրավունք ունեք հրաժարվել ապրանքից ցանկացած պահի՝ նախքան այն ստանալը, իսկ ապրանքը ստանալուց հետո՝ 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում, համաձայն ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 26.1 հոդվածի: Ապրանքի վերադարձը հնարավոր է այն դեպքում, եթե պահպանվել է ապրանքի անթերի տեսքը (այդ թվում ՝ պիտակները, փաթեթավորումը և այլն), ինչպես նաև առկա են ապրանքի գնումը փաստող և գնման պայմանները նկարագրող փաստաթղթերը ՀԴՄ կտրոնները, երաշխիքի տրամադրման կտրոնը և այլն։ Եթե կատարվել է մեծածախ գնում, վերադարձի դեպքում պետք է առկա լինեն նաև ապրանքի տուփերը: Մեծածախ գնման դեպքում ապրանքը մասնակիորեն վերադարձի ենթակա չէ:

Վերադարձի ենթակա չեն վերը նշված ժամկետից ուշ կամ ոչ պատշաճ վիճակում վերադարձվող ապրանքները: Առաքման և այլ ծախսերը նույնպես չեն վերադարձվում: Բարդ տեխնիկական սարքավորման վերադարձ իրավաբանական անձանց համար նշված օրենքով սահմանված չէ: Դուք կարող եք հրաժարվել կատարել առուվաճառքի պայմանագրի կետերը և պահանջել ապրանքի համար վճարված գումարի վերադարձ կամ ոչ պատշաճ վիճակում գտնվող ապրանքի փոխանակում միայն այն դեպքում, եթե առկա է անսարքություն կամ վաճառված ապրանքի անհամապատասխանություն նախնական տեխնիկական բնութագրին: Հայտնաբերված անհամապատասխանությունները պետք է հաստատվեն սպասարկման կենտրոնի գրավոր եզրակացությամբ (ակտ և այլն): Մնացած դեպքերում երաշխիքային կտրոնի առկայութան դեպքում դուք ունեք երաշխիքային վերանորոգման իրավունք։

Երաշխիք

Ապրանքի արտաքին տեսքը, ապրանքի, ինչպես նաև ողջ պատվերի ամբողջականությունը պետք է ստուգվի գնորդի կողմից ապրանքը ստանալու պահին: Պատվերը ստանալուց և ընդունելուց հետո ապրանքի արտաքին թերությունների, քանակի, ամբողջականության և ապրանքային տեսքի վերաբերյալ դժգոհությունները չեն ընդունվում: Յուրաքանչյուր ապրանքի երաշխիքային սպասարկման ժամանակահատվածը նշվում է երաշխիքային կտրոնի վրա:

Ապրանքի անսարքության դեպքում կարող եք դիմել մեր սպասարկման կենտրոն։

This site uses cookies. By continuing to browse the site you are agreeing to our use of cookies.

Գաջեթների վերանորոգում

Կանչով

Ցանկացած սարքի վերանորոգում ձեզ հարմար վայրում և հարմար ժամանակ։Պարզապես լրացրեք հայտը, և մեր վարպետը ձեզ մոտ կլինի 15-50 րոպեի ընթացքում: