This site uses cookies. By continuing to browse the site you are agreeing to our use of cookies.
iBOLIT ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով մատուցել սմարթֆոնների վերանորոգման լավագույն և ամենահարմարավետ ծառայությունները շուկայում։ 8 տարվա համառ աշխատանքի, մեծ ջանքերի և անդադար կատարելագործման արդյունքում 3 հոգուց բաղկացած փոքրիկ թիմը վերածվել է կայացած ընկերության՝ 30-ից ավելի արհեստավարժ մասնագետներով, որոնք անում են ամեն ինչ մեր 150 հազարից ավելի մշտական հաճախորդներին գոհացնելու և բարձրակարգ սպասարկում մատուցելու համար։ Մենք փոփոխություններ ենք բերել շուկա՝ միանգամայն նոր և արդյունավետ մոտեցում ցուցաբերելով հեռախոսների և համակարգչային սարքավորումների վերանորոգման ոլորտում, հաճախորդներին սպասարկելով իրենց նախընտրած վայրում, իրենց հարմար ժամանակ։ Մենք հոգացել ենք հարմարավետության և անվտանգության մասին. վերանորոգումը իրականացվում է հաճախորդի ներկայությամբ՝ երաշխավորելով անձնական տեղեկությունների գաղտնիությունը։ Որպես ոլորտի առաջատար՝ մենք ապահովում ենք այնպիսի սպասարկում, որը գոհացնում է գրեթե բոլորին:
Ծառայությունների բարձր որակի մասին են վկայում մեր հաճախորդների բազմաթիվ դրական մեկնաբանություններն ու կարծիքները կայքում և սոցիալական ցանցերում։ Անգամ ամենաբարձր պահանջարկը բավարարելու համար հնարավորություն է ստեղծվել գնում կատարելու ինչպես խանութ-սրահից, այնպես էլ առցանց։ Գնել կարելի է թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով, ինչպես նոր, այնպես էլ օգտագործված տեխնիկա և սարքավորումներ։ Նաև հնարավոր է հին սարքը փոխարինել նորով։ Մենք կարող ենք վստահաբար հայտարարել՝ IBOLIT ընկերությունն ունի ամուր արմատներ հայաստանյան շուկայում:Ունենալով 150 հազարից ավելի վերանորոգումների հաջող փորձ, վաճառքի արագ աճող ծավալներ՝ մենք չենք դադարում անվերջ աշխատել հաճախորդիներին հնարավորինս անթերի ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Այժմ կարիք չկա անցնելու հարյուրավոր կիլոմետրեր և սպասելու օրեր հեռախոսը վերանորոգելու համար։ Պարզապես զանգահարեք IBOLIT։